Նախքան ճաշ պատրաստելը, ընդունված է լվանալ ճաշատեսակի համար օգտագործվող մթերքները՝ մանրէներից մաքրելու համար։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ կարծում են, որ չի կարելի այդպես անել որոշ բաղադրիչների հետ. ընդհակառակը, ջրով ողողումը, նրանց կարծիքով, կարող է հանգեցնել մակերևույթից բակտերիաների ներթափանցմանը:
Որոշ փորձագետներ նման մթերքների մեջ են ներառում ձվերը, հայտնում է ИноСМИ-ն՝ հղում անելով Al Araby-ի հրապարակմանը։ Նշվում է, որ ձվերի ծակոտկեն մակերեսի պատճառով լվանալիս մանրէները կարող են ներթափանցել կեղևի ծակոտիները։ Հոդվածի հեղինակները նույն խորհուրդն են տալիս մսի վերաբերյալ։ Նրանք խորհուրդ են տալիս օգտագործել անձեռոցիկներ՝ մակերեսից մսի հյութը հեռացնելու համար, իսկ հետո անպայման լվանալ ձեռքերը օճառով և ջրով։ Ինչ վերաբերում է մանրէներին, ապա պատրաստման բարձր ջերմաստիճանը, ամեն դեպքում, կսպանի բոլոր բակտերիաները:
Հրապարակման մեջ ասվում է, որ չի կարելի հավը լվանալ նախքան այն պատրաստելը։ Այսպիսով, ջրի հոսքի տակ մանրէները կարող են, ըստ հոդվածի հեղինակների, ցրվել խոհանոցի մակերեսների վրա՝ լվացարանի, սպասքի։ Հարկ է նշել, որ MK-ին տված հարցազրույցում թռչնաբուծական ֆերմեր Դմիտրի Սալնիկովը, ընդհակառակը, խորհուրդ է տվել ոչ միայն հավի միսը լվանալ ջրով, այլև օգտագործել օճառ՝ ճարպ պարունակող թաղանթից լվանալու համար, որի վրա բազմանում են բակտերիաները:
Բացի այդ, մասնագետները խորհուրդ չեն տալիս լվանալ սունկը, բայց ոչ թե մանրէների պատճառով, այլ որովհետև այս մթերքը կարողանում է լավ կլանել ջուրը։ Եթե եփելուց առաջ սունկը պահեք ջրի մեջ, ապա դրանք խոնավություն կներծծեն, ինչը կարող է փչացնել ուտեստի համը։