Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 14-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ:

 
 

Հանրապետության տարածքում`փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:

 

Փետրվարի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-6 մ/վրկ, փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 17-19-ին նույնքանով կբարձրանա: