Հյուսիսային Կորեայում մի խումբ այգեպաններ ուղարկվել են աշխատանքային ճամբարներ, քանի որ նրանց ծաղիկները ժամանակին չեն ծաղկել, հայտնում է DailyNK-ը։
Աղբյուրների համաձայն՝ այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ ԿԺԴՀ-ի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի անունը կրող «Կիմչենիրիա» բեգոնիաները նախկին կառավարչի ծննդյան օրը չեն ծաղկել։
Փետրվարի 16-ին Կիմ Չեն Իրի ծննդյան տոնակատարության ժամանակ բեգոնիաները պետք է լինեն կենտրոնական կոմպոզիցիան։ Հյուսիսային Կորեայում այս տոնը կոչվում է Շողացող աստղերի օր։
Ըստ տեղեկությունների՝ ջերմոցի 50-ամյա մենեջերը, որտեղ ծաղիկներ են աճեցնում և մի քանի այգեպաններ, երեքից վեց ամսով ուղարկվել են աշխատանքային ճամբարներ:
Որպեսզի բեգոնիան ճիշտ աճի, պետք է ուշադիր հետևել ջերմոցում ջերմաստիճանին և խոնավությանը: Սակայն վառելափայտի բացակայության պատճառով դա հնարավոր չի եղել, իսկ այգեպանների արդարացումներն ու փաստարկներն ուշադրության չեն արժանացել: