«Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ արդեն ժամանել են Երևան՝ մասնակցելու ԵՎՐԱՆԵՍԹԻ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստին». Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
«Ոչ մի ոչ ֆորմալ հանդիպում չի նախատեսվում, սակայն մենք ունենք ինստիտուցիոնալ պարտականություններ, որոնք որպես հյուրընկալ երկիր պարտավոր ենք անել»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ ադրբեջանցի պատգամավորները մամուլի հետ շփում չեն նախատեսում։
Հիշեցնենք, որ Երևան են ժամանել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։