Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը՝ այն անվանելով 2008 թվականին Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման սցենարի կրկնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վրաստանը դատապարտում է Ռուսաստանի կողմից ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ճանաչումը: Սա 2008 թվականի սցենարի կրկնությունն է, որը վերաբերում է մեր տարածքների 20%-ի օկուպացմանը (Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը - ՏԱՍՍ): Վրաստանը կանգնած է նախագահ [Վլադիմիր] Զելենսկու կողքին և աջակցում է տարածքային ամբողջականությանը և խաղաղությանը Ուկրաինայում»,- երկուշաբթի Twitter-ում գրել է Վրաստանի կառավարության ղեկավարը։