Դամասկոսը կարող է շուտով ճանաչել ԼԺՀ֊ի և ԴԺՀ֊ի անկախությունը, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը։ Նա ընդգծել է, որ Դամասկոսը վճռականորեն աջակցում է ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելու Ռուսաստանի որոշումը:

«Սիրիայի կողմից այդ երկու հանրապետությունների անկախության ճանաչման հարցը պետք է հավանություն ստանա խորհրդարանում և այլ մարմիններում»,- լրագրողներին ասել է Միքդադը։ «Դա կարող է տեղի ունենալ շուտով»,֊հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ հարցը պետք է ուսումնասիրվի, սակայն Դամասկոսի և երկու հանրապետությունների հարաբերությունները վաղուց են սկսվել։