«Իրավիճակը խճճվել է, փորձում ենք բացել կծիկը». ՀՀ նորընտիր նախագահն անդրադարձավ հացահատիկի խնդրին
«Ուկրաինայից սպասվող հացահատկի բերքը չենք ստանալու․ իրավիճակը խճճվել է, փորձում ենք բացել կծիկը». Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Հայաստանում հացահատիկի խնդիր է առաջանալու, քանի որ Արցախում մենք հացահատիկային դաշտեր ենք կորցրել, բացի դրանից՝ Ռուսաստանում ու Ուկրաինայում խնդիրներ կան:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանում մենք հացահատիկի խնդրի առաջ կանգնենք և ի՞նչ ենք անելու, եթե Հայաստանում հացի խնդիր լինի Խաչատուրյանը պատասխանեց:
«Համոզված եղեք, որ այդ խնդիրը չի լինի: Իրականում մենք գնահատում ենք մեր հնարավորությունները։ Մենք շատ լավ գիտենք, որ հացահատիկի արտադրության ներքին ռեսուրսները, հնարավորությունները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը լրացվելու է, կլրացվի»,- նշեց ՀՀ նորընտիր նախագահը: