Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Մոսկվան համաձայն չէ շախմատիստ Սերգեյ Կարյակինին ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներից հեռացնելու որոշման հետ։ Հայտնում է RT-ն իր տելեգրամյան հարթակում։
«Սպորտը, այդ թվում՝ շախմատը, պետք է քաղաքականությունից դուրս լինի։ Միևնույն ժամանակ, երբ տեղի են ունենում նման իրադարձություններ, Ռուսաստանի Դաշնության ցանկացած քաղաքացի պետք է իրավունք ունենա արտահայտելու իր դիրքորոշումը։ Ոչ ոք չի կարող Ռուսաստանի քաղաքացուն զրկել նման իրավունքից։ Սա ոչ մի կերպ չպետք է առաջացնի ՖԻԴԵ-ի քաղաքական արձագանքը։ Մենք ցավում ենք դրա համար և կոչ ենք անում վերանայել այս որոշումը»,- ասել է Պեսկովը: