«Ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չէ և առանց նախապայմանների, առանց իրադրության ճիշտ գնահատման այդ խաղաղության գնալն անընդունելի է հայկական կողմի համար». Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Ազգայի ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի հայության հայաթափումը, միանշանակ այդպես չէ, որովհետև ով ճանաչում է թուրքին, պետք է հասկանա, որ գոյություն ունի թուրք-ադրբեջանական այնպիսի խորամանկություն, որ ՀՀ միամիտ իշխանությունները դա չեն հասկանում, սա չեն հասկանում Արցախի իշխանությունները: Հակառակորդը, տարբեր ճնշումների գործադրելով, իր հեռահար նպատակներն է իրականացնում, այն է՝ մարտավարական քայլերով փորձում է ռազմավարական կարևոր բարձունքներն ու աշխարհագրական դիրքերը զբաղեցնել, որպեսզի հետագայում այդ հատվածերից կարողնանա ճնշել Արցախի ժողովրդին»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նաև ընգծեց, որ անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները.
«Գտնում եմ, որ լուրջ համագործոկցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, Արցախում ՊԲ-ի, խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև վերաբերող մասով Ադրբեջանի Հանրապետության հետ, պետք է հստակեցվեին բանակում առկա բոլոր խնդիրները, և բոլոր ճեղքերը պետք է փակվեին», - ասաց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ սա խոսում է այն մասին, որ ՀՀ և Արցախի իշխանությունները մինչև հիմա չեն գիտակցել, թե ինչպիսի անվտանգային միջավայր գոյություն ունի Հայաստանի և Արցախի շուրջը և ժամանակին որոշումներ չեն ընդունել.
«Միանշանակ, այսօրվա իրադրության պատասխանատուները այս իշխանություններն ե, Արցախի բնակիչները պետք է պահանջեն իշխանություններից, որպեսզի արագ միջոցառումներ ձեռնարկվեն»,- եզրափակեց Օհանյանը: