ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 33-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր անձնական օգտագործման հեռախոսում ներբեռնված տարբեր հավելվածների կիրառմամբ, համացանցային տիրույթում կեղծ անվամբ ծանոթանալով ՌԴ-ում բնակվող հայազգի կնոջ հետ, նրա մոտ մեկնելու և ամուսնության նպատակով վերջինիս հանդիպելու պատրվակով, կնոջից մաս-մաս պահանջել և բանկային փոխանցումների միջոցով 2021 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ստացել է ընդհանուր 314.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.153.790 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին, 33-ամյա տղամարդը «WhatsApp» հավելվածի միջոցով հիշյալ կնոջից պահանջել է իրեն ուղարկել 350.000 ՌԴ ռուբլուն համարժեք 2.282.000 ՀՀ դրամ գումար՝ սպառնալով, իր պահանջները չկատարելու դեպքում, հրապարակել վերջինիս արատավորող տեղեկություններ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:
Նախաքննությունն