Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսների ժողովրդագրական հիմնական ցուցանիշները:
Այսպես, ըստ հրապարակված ցուցանիշների, 2022 թվակականի հունվարին ծնվել է 2868 երեխա, իսկ փետրվարին՝ 2476: Ի դեպ, այս ցուցանիշը 204-ով նվազ է 2021 թվականի փետրվարին ծնված երեխաների քանակից. 2021-ի փետրվարին Հայաստանում ծնվել է 2680 երեխա:
Փոխարենը, անհամեմատ աճել են մահվան թվերը. եթե այս տարվա հունվարին մահացել է 2789 մարդ, ապա փետրվարին այդ թիվը կազմել է 3241, այսինքն՝ փետրվարին 452-ով ավելի մարդ է մեր երկրում մահացել: