««Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի «Արմավիայի» սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղևորափոխադրումներ իրականացնելու գործը՝ համապատասխան ներդրումներով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում հերքեց այդ լուրերը. «Ոչ, ոչ… նրան ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ բանակցություններ ենք վարում»:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով և պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել»: