«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում 7 թեզ է ներկայացրել:

Նա, մասնավորապես, նշել է.

«1) Բոլորին արդեն լիովին պարզ է, թե (1) ինչի համար էր 2018-ի իշխանազավթումը,

(2) ինչի է վերածվելու Հայաստանը, եթե նիկոլիզմը չջախջախվի, (3) ինչ է պետք անել։

2) Ում էսքանից հետո պարզ չի՝ նրանց հետ խոսելիք չկա. կա՛մ նիկոլական են, կա՛մ Հայաստանի հետ կապ չունեցող։

3) «Ինչ պետք է անել»-ը վերաբերում է բոլորիս, բայց այդ «ինչ»-ի կազմակերպման մանդատն ունի խորհրդարանական ընդդիմությունը։ Քանի որ մե՛նք ենք տվել մեր քվեով։

4) Խորհրդարանական ընդդիմությունից ակնկալվում է «ինչ»-ը կազմակերպել արագ, բայց որակով։

5) Արագ - նշանակում է առավելագույնը մի քանի օր։ Որակով - նշանակում է արդյունք ապահովելու իրական հեռանկար ունեցող։

6) Անհամբեր թե համբերատար՝ պիտի սպասել այդ մի քանի օրը, քանի որ «ինչ»-ը բացի արագից՝ պիտի լինի նաև որակով։

7) Այս սպասման օրերի ընթացքում ավելի լավ է ոչ թե նյարդային զեղումներ դրսևորել, այլ պատրաստվել հոգեբանորեն։ Քանզի x պահին յուրաքանչյուրիցս ակնկալվելու է ոգու ամրություն»։