Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ հիմա պատկերացրեք, որ Արամ Մանուկյանի փոխարեն ասենք Նիկոլն էր մտնում Կաթողիկոսի մոտ և ասում,- Վեհափառ Տեր, լքիր Էջմիածինը, թուրքը ուր որա է կհասնի այստեղ,- Կաթողիկոսն էլ ասում էր, - Ոչ և ոչ: Եթե դուք չեք կարող պաշտպանել, ուրեմն ես ինքս կռվով կընկնեմ, բայց չեմ լքի Մայր Աթոռը:

Հարց. Ի՞նչ կաներ Նիկոլը:

Ա. Առաջին Ալիքով եթեր կմտներ և կասեր, որ Ալմա Աթայի հռչակագրով Էջմիածին անունով քաղաք երբեք Հայատանի կազմում չի եղել ու կհանձներ քաղաքը:

Բ. Ազգային Ժողովի ամբիոնից ցույց կտար Բռոնզե դարաշրջանից մի քարտեզ և կասեր, որ Էջմիածին չի եղել այդ ժամանակ ու կհանձներ քաղաքը:

Գ. Կթռներ Բրյուսել, Ալիևին չէր հանդիպի, բայց բոլորից կստանար հավաստիացում, որ եթե Էջմիածինը հանձնի, դաչեքով միջանցքի հարց չի լինելու ու կհանձներ քաղաքը:

Դ. Կհայտարարեր, որ սա իրականում հաղթանակ է և մենք ոչ թե հանձնում ենք իրական Հայաստանի էջմիածինը, այլ տալիս ենք «պատմական Հայաստանի Վաղարշապատը», որպեսզի մեր ինքնիշխանության գլխից մազ չպակասի ու կհանձներ քաղաքը:

Հ.Գ. Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից, բայց նաև չմոռանաք ազգի դավաճաններին»: