Մայիսի 9-ին ընդառաջ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանն ու Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն այսօր հանդես են եկել յուրօրինակ նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնում են Ստեփանակերտի Քաղաքապետարանից, առավոտից քաղաքի տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ էին ընթանում, որոնցում ընդգրկված էին համայնքային ընկերությունների աշխատակիցներ, խաղաղապահներ, երիտասարդներ ու դպրոցականներ:
Նրանց համատեղ ջանքերի շնորհիվ բարեկարգ տեսքի են բերվել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի ու Խորհրդային Միության հերոսների հուշարձանների շրջակա տարածքները: Ըստ անհրաժեշտության՝ արձանները լվացվել, մաքրվել են, դրանց շրջակայքը՝ կանաչապատվել: