Ընթանում են Մոսկվայում մայիսին նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս հանդիպման ամսաթիվն արդեն որոշված է, սակայն կհայտարարվի ավելի ուշ, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ֊ը։

Ավելի վաղ ուրբաթ օրը Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանրապետության ղեկավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել «պետությունների ղեկավարների հոբելյանական հանդիպմանը մասնակցելու հրավերի համար, որը կկայանա մայիսի կեսերին՝ Մոսկվայում»:

«Միջոցառման օրը որոշված է, և սկսվել են այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, այն ընթացքի մեջ է, մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք ստույգ օրվա մասին», - ասել է Կրեմլի խոսնակը։