Քիչ առաջ լուր տարածվեց այն մասին, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, իսկ քիչ ուշ գրանցվել է սրտի կանգ: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ մահացած քաղաքացին 40-ամյա Արթուր Սեդրակյանն է.

 

«Մենք կանչը ստացել ենք, հասել և տեղափոխել հիվանդանոց: Ժամանակը սուղ էր, մենք զբաղված էինք քաղաքացու կյանքը փրկելով և մանրամասն չենք ճշտվել, թե որտեղ է վատացել քաղաքացին: Երբ մենք մոտեցել ենք քաղաքացուն, նա արդեն շատ վատ վիճակում էր գտնվում, վերակենդանացման գործողություններ կատարելով, հասցրեցինք հիվանդանոց, հետո արդեն ապարդյուն եղավ...»,- նշեց մեր զրուցակիցը:

 
 

Համացանցում տեղեկություններ կային նաև այն մասին, որ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, քանի որ իր մոտ թմրանյութի չարաշահում է եղել: Հետաքրքրվեցինք, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, մեր զրուցակիցն ասաց.

«Այդ մասով այժմ ոչինչ ասել չենք կարող, կլինի դատաբժշկական փորձաքննություն և ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Թագուհի Ստեփանյանը: