Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Արցախյան 44-օրյա պատերազմում թուրք դիպուկահարից սպանված Հերոս` Ավանեսյան Գևորգի հայրն է:
Պարոն Ավանեսյանին այսօր Բժշկական համալսարանի մոտ «ոստիկանները» որոշել էին բերման ենթարկել: Ասեմ ավելին խայտառակ ուժ կիրառելուց այդ «բերետավոր ոստիկանները» ամենալկտի ձևով հայհոյել են Հայրենիքի համար կյանք տված Հերոսի հորը..: Չգիտեմ ինչ կամ ինչպես արտահայտվեմ...: Ի դեպ հենց պարոն Ավանեսյանն իր հերթին Արցախյան երկու պատերազմի մասնակից է»: