Վաղը՝ ժամը 12-ին, իրականացվելու է հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ, ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Վաղը բոլոր մեր հայրենակիցները մեզ տեսնելու և լսելու են:
«Հարգելի՛ հայրենակից, այսօր հերթական անգամ իրականացրինք մեր երթը: Այն լի էր դրական էներգիայով, բարությամբ և վճռականությամբ: Քաղաքացին է որոշում կայացնում, քաղաքացին է տերը մեր երկրի, քաղաքացին որոշել է՝ մեր ընտանիքները ապրելու են հզոր, անվտանգ, զարգացող և համերաշխ Հայաստանում:
Վաղը՝ ժամը 12-ին, իրականացնում ենք հզոր իրազեկման երթ՝ զուգորդված խաղաղ անհնազանդության ակցիաներով, ամբողջ Երևանով մեկ: Վաղը բոլոր մեր հայրենակիցները մեզ տեսնելու և լսելու են:
Քո մասնակցությունը շատ կարևոր է: Ժամը 12:00-ին սպասում եմ քեզ Ֆրանսիայի հրապարակում: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում նորից ավելի մեծ վճռականությամբ շարունակում ենք մեր պաքարը», - գրել է Վանեցյանը: