Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հրապարակել է միջազգային զբոսաշրջության վերաբերյալ տվյալներ։ Tert.am-ը կոմիտեից տեղեկանում է, որ 2022 թվականի հունվար–մարտ ամիսներին կազմում է 249 361 մարդ։ Այդ տվյալներից պարզ է դառնում, որ Հայատսան է այցելել նաև Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող երեք զբոսաշրջիկ։ Նրանցից յուրաքանչյուրի այցի տևողությունը կազմել է երկու օր։
Թուրքիայից Հայաստան է եկել 1 244 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Հայաստան եկել է 356 զբոսաշրջիկ։