2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի։ Այս մասին հայտնում է պաշտոնական վիճակագրությունը՝ ԱՎԿ-ն։

Այցի միջին տևողությունը, ըստ վիճակագրության, տևել է 2 օր։

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 5-ն էր։

Հարևան Թուրքիայից 9 ամսիներին ՀՀ է եկել 9 050 զբոսաշրջիկ, որը 43.7%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։