ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ 2022 թ. սեպտեմբեր ամսին Հայաստան է այցելել 198.074 զբոսաշրջիկ:
«Սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը կազմել է 198.074 մարդ, իսկ առաջին ինը ամիսներին՝ մոտ 1 մլն 240 հազար մարդ»,- գրել է Քերոբյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: