«Կորոնվիրուսով պայմանավորված՝ տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ բավականին նվազում կար զբոսաշրջային այցելությունների: Քանակական առումով, ի տարբերություն նախորդ տարվա, առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել մոտ 175 հազար զբոսաշրջիկ»,- այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
Նա ընդգծում է, որ սա զգալի կորուստ է զբոսաշրջային ինդուստրիայի համար, հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը ամենաակտիվը չէր, և կային բաց սահմաններ և այցելելու հնարավորություն: Նաև նշում է, որ երկրորդ եռամսյակի պատկերն ավելի վատը կլինի, քանի որ սահմանները փակ են, թռիչքները՝ կասեցված: Սա նշանակում է, որ մեր հանրապետություն՝ զբոսաշրջիկների կողմից արված ֆինանսական մուտքեր չեն լինելու:
«Դեռևս չեմ կարող ասել, թե թվային արժեքով ինչքան կլինի կորուստը, բայց, եթե հաշվարկենք մեկ զբոսաշրջիկի շնչին ընկնող արժեքով, ապա առաջին եռամսյակի համար այն կլինի, մոտավորապես, 170.000 770 ԱՄՆ դոլար, որը մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է Հայաստանում»: