«Հանդիպումը կարևոր էր այն առումով, որ վերջին տարիներին անջրպետ էր առաջացել և անկախ վայրիվերումներից և ամեն ինչից, մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանի և Արցախի կրթության համակարգերը միասնական են և միասին չաշխատելը, չհամակարգելը կբերի ավելի վատ արդյունքների, քան ունենք»,-լրագրողներին Հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ներկայացնելով ԱՀ ԿԳՄՍ նախարարի, երեք տեղակալների և ԱԺ համապատասխան հանձնաժողովի երկու անդամի հանդիպումը ՀՀ-ի համապատասխան պաշտոնյաների հետ:
Արցախցի պատգամավորը հայտնեց, որ չի կարող ասել, թե համագրոծակցություն կլինի, թե ոչ քանի որ խոսքը մի բան է, գործը՝ այլ:
«Այսօր խոստումներ եղան, երևացող ջերմ աշխատանքային մթնոլորտ էր, վաղը գործնականում կերևա ամեն ինչ, ամեն դեպքում, կային հարցեր, որոնեց բարձրացնելը հրտապ էր և կան հարցեր որոնք չեմ կարող հանրայնացնել»,-ասաց Հակոբյանը և տեղեկացրեց, որ ՀՀ-ի ոլորտի պատասխանատուները խոստացել են, որ համագործակցության արդյունքում գտնելու են լուծումները:
Պատգամավորը հայտնեց, որ վաղը ԱԺ-ում Արցախի և ՀՀ խորհրդարանների կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերով հանձնաժողովների հանդիպում է նախատեսված, բայց ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորնիեն, տեղյակ չեն պահել դրա մասին:
«Կարծում եմ, այն բարոյականության տեսանկյունից ընդունելի չէ, քանի որ հանձնաժողովի անդամները պետք է տեղեկացված լինեին՝ թեկուզ կա քաղաքական որոշում ԱԺ աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ»,-նկատեց Մետաքսե Հակոբյանը և ՔՊ-ականների այդ որոշումը կապեց հունիսի 3-ին ԱԺ արատհերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնության հետ:
Նա կասկածի տակ դրեց Արցախի և Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների կայանալիք հանդիպման արդյունավետությունը և նպատակահարմարությունը, եթե ընդդիմադիր պատգամավորները չպետք է մասնակցեն դրան:
Պատասխանելով այսօր Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տարածված լուրերին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց. «Թաքուն հանդիպումները միանշանակ անհանգստացնող են, որովհետև ճանաչում ենք ՀՀ վարչապետին, որն ամենահզոր մանիպուլյատորն է, որին երբևե հանդիպած կարող էինք լինել: Չնայած Արայիկ Հարությունյանն էլ չի զիջում իր խորամանկությամբ, և այն մեսիջները, որը Փաշինյանը փոխանցում է հասարակությանը՝ հանդարտեցնելու համար, կարող է անել Արայիկ Հարությունյանի միջոցով»:
ԱՀ ԱԺ պատգամավորն գնահատեց նաև Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնելու կարգախոսը չհնչեցնելու իշխանությունների քաղաքականությանը:
«Եթե նախկիններն ասում էին, որ չեն խոսում Արցախի Հանրապետության ճանաչման մասին, քանի որ այն կխանգարի բանակցային գործընթացին, հիմա տեսեք մենք ո՞ւր ենք հասել, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահայտության ասելը կխանգարի բանակցային գործընթացին, տեսեք, թե ուր են իջեցրել մեր նշաձողը: Խաղաղության օրակարգը մեզ ուղիղ տանում է Ադրբեջանին բռնակցելուն»,-ասաց Հակոբյանը և հավելեց. «Այսօր Արցախում արցախցին լավ ապչելու համար չի գտնվում: Արցախում արցախցին նրա համար է, որ պահի հայրենիքը, որ այդ կերպ գոներ չհանձնի այդ պատառիկը թշնամուն և հույսով լինի, որ կվերադարձնի բռնազավթված հարենքի հատվածը»: