ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ առանձնացրույցից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ ռուս գործընկերոջ հետ ՀԱՊԿ-ի վաղվա նիսին ընդառաջ անդրադարձել են անտանգության հարցերին։

«Բնականաբար, մեր այսօրվա քննարկան առանցքում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթը, ԼՂ համակարտության կարգավորման գործընթացին վերաբերյող հարցեր։

Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքերը մշակվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից, և մենք շահագրգրված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օտված այս ձևաչափ գործունեությունը։

Հիշեցնեք, որ մեր երկրի ղեկավարները վերջին հանդիպման ժամանակ վերահաստատել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներուժի և փորձի կարևրությունը նրա միջազգային մանդատին համապատասխան։

ՌԴ-ն առանցքային դերակատարություն է ունեցել ԼՂ ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում, ԼՂ ում խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունը ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար։

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակում որը խախտվել էր Ադրվեջանի ԶՈՒ-ի կողմից մարտի 24-ին ԼՂ-ի Փարոխ գյուղ ներխուժմամբ»,-ասել է Միրզոյանը։