Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30-ին՝ Սևանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:
Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ՝ մինչև Սևանի կայարան և 1000 դրամ՝ մինչև Շորժա: