«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով հասան ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթով հանդես եկավ:
«Ամենաահավոր բանն է, որ առողջ երիտասարդները ներքին թշնամու գնդակին են կյանքը թողնում, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանության համար: Այս իշխանության համար որևէ մեկը արժեք չունի: Մեկ օր առաջ հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած Հայաստանի զինված ուժերի զինծառայողի անունը, Պաշտպանության նախարարությունը նույնիսկ չհրապարակեց: Այն ինչ երեկ տեղի ունեցավ Ապարանում: Հնարավո՞ր էր արդյոք կանխել: Այո, հնարավոր էր կանխել, բայց այն պայմաններում, երբ սեփական իշխանությունը պահելու համար Հայաստանի տարբեր մարզերի հազարավոր ոստիկաններ չբերվեր Երևան: Հնարավոր կլիներ կանխել, եթե Հայաստանում ոստիկանը վստահ լինի, որ օրենքն է պաշտպանում, այլ ոչ թե իշխանությանը: Երեկ ՔՊ-ն ոստիկանությանը դարձրեց իր մամուլի ծառայությունը: Հանցագործությունը կոծկելու համար հափշտապ փորձեց քողարկել այն մեծ հանցագործությունը, որը տեղի էր ունեցել Ապարանում»,- ասաց նա: