Սեռական բռնության համար մեղադրվող ռեժիսորը տնային կալանքի տակ է
Կինոգործչին մեղադրում են օտարերկրացի կնու նկատմամբ սեռական բռնության համար․․․
Բրեդ Փիթը հայտնել է, որ մոտ է իր կարիերայի ավարտին
Դերասանն անկեղծ հարցազրույց է տվել․․․
Էդ Շիրանը խոշոր գումար կստանա հեղինակներից, որոնք նրան մեղադրել են գրագողության համար
Երկրորդ հաղթանակը գործում․․․
Բրեդ Փիթը խոստովանել է, որ անանուն հարբեցողների ակումբ է հաճախել
Արտիստը հարցազրույց է տվել «GQ»-ին․․․
Գելա Մեսխին ցանկանում է կրկին ամուսնանալ Եկատերինա Կլիմովայի հետ, որից բաժանվել է երեք տարի առաջ
11:32, 24 ՀՈՒՆԻՍԻ
Դերասան Գելա Մեսխիի ծանոթները լրագրողներին հայտնել են, որ նա ակտիվորեն փորձում է վերադարձնել նախկին կնոջը՝ Եկատերինա Կլիմովային։
Ինսայդերի խոսքով՝ ամուսնալուծությունից հետո դերասանը վերագնահատել է արժեքները, իսկ նախկին ամուսնների հարաբերություններն էականորեն լավացել են։
«Կարծում եմ՝ Մեսխին վերագնահատել է ամեն ինչ եւ «վերադաստիարակվել»։ Նա մեծացել է, իսկական տղամարդ դարձել։ Հնարավոր է՝ նրանք կրկին ամուսին ու կին դառնան։ Իմ կարծիքով՝ նրանք նախկինի նման սիրում են իրար»,- կարծում է արտիստների ընկերը։
Դերասաններն ամուսնալուծվել են 2019թ․-ին։ Ամուսնալուծությունը խաղաղ է եղել, առանց սկանդալների։ Բաժանումը նախաձեռնբել է Կլիմովան, սակայն արտիստները մինչ այժմ չեն նշում պատճառը։