Այսօր առավոտյան'տեղական ժամանակով ժամը 07:49-ին, Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ՀՀ ԱԻՆ-ից' նշելով, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում' 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: