Այսօր՝ ապրիլի 12-ին, 1-03 շտապ-օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Ավանի բաժանմունք, որ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի 17 տան բակում կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի և պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Օպերատիվ խումբը նշված տան բակի տաղավարում հայտնաբերել է նույն տան բնակիչ 33-ամյա Գ. Ղ-ի դին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա՝ մեկ տղա, մեկ աղջիկ, իսկ նրա հայրը հանրությանը հայտնի բիզնեսմեն՝ առավելապես հայտնի, Չինացի Աբոն է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: