«Հայբիզնեսբանկն» ավելի հասանելի է դարձնում բանկային ծառայությունները Երևանում բնակվողների համար. այսուհետ բանկի հաճախորդները կարող են սպասարկվել նաև «Ավան»  մասնաճյուղում:

 

«Ավան» մասնաճյուղը «Հայբիզնեսբանկի» 1-ին տարածքային ստորաբաժանումն է համանուն վարչական շրջանում:

 

… Շնորհավորանքներ, հյուրեր և տոնական տրամադրություն. «Հայբիզնեսբանկի» Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, միասին կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը, մեկնարկում են մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

 

«Ավան» մասնաճյուղում անհատները և տարբեր տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն ունեն օգտվելու «Հայբիզնեսբանկի» կողմից մատուցվող մատչելի բանկային ծառայություններից, որոնցից իրենց գրավիչ պայմաններով առանձնանում են վարկատեսակները, ժամկետային ավանդներն ու միջազգային դրամական փոխանցումների համակարգերը:

 

«Հայբիզնեսբանկի» նորաբաց «Ավան» մասնաճյուղում հաճախորդների և գործընկերների համար ստեղծված են հարմարավետ ու ապահով սպասարկման բոլոր պայմանները, իսկ հմուտ և փորձառու աշխատակիցներն իրենց մասնագիտական գիտելիքներով պատրաստ են պրոֆեսիոնալ կերպով յուրաքանչյուր հաճախորդին անհատապես ուղղորդել «Հայբիզնեսբանկի» կողմից մատուցվող այս կամ այն ծառայությունից օգտվելու հարցում:

 

«Մենք արդեն ունենք մոտ 50 մասնաճյուղ տարբեր աշխարհագրությամբ, ընդ որում՝ Երևանում դրանց թիվն անցնում է 15-ը: Այդուհանդերձ, «Հայբիզնեսբանկի» ղեկավարությունը որոշեց մասնաճյուղ ունենալ նաև Երևանի Ավան վարչական շրջանում, քանի որ նշված տարածքում գործունեություն ծավալելով՝ Բանկն իր ծառայություններով էլ ավելի մոտ կգտնվի իր հաճախորդներին և միաժամանկ կնպաստի մրցակցության զարգացմանը»,- նշում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

 

Այս տարվա ընթացքում, բացի «Ավան» մասնաճյուղից, իրենց գործունեությունն են սկսել նաև «Հայբիզնեսբանկի» «Արաբկիր» և «Ապարան» մասնաճյուղերը, որոնք արդեն հասցրել են արժանանալ հաճախորդների և գործընկերների վստահությանը:

 

 

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղի հանդիսավոր բացմանը

Օրհնության կարգ - «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղում

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ղեկավարությունը և «Ավան» մասնաճյուղի անձնակազմը