Հայաստանում և Արցախում լայն մասնաճյուղային աշխարհագրություն ունեցող «Հայբիզնեսբանկը» նոր մասնաճյուղ է բացել կրկին Գեղարքունիքի մարզում:
ք. Մարտունի, Պռոշյան փողոց 2 շենք, թիվ 18 հասցեում է գործում նորաբաց «Ալաշկերտ» մասնաճյուղը, որը «Հայբիզնեսբանկի» 4-րդ տարածքային ստորաբաժանումն է մարզում:
Նոյեմբերի 26-ին Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը բարձրաստիճան հյուրերի և գործընկերների ներկայությամբ միասին կտրեցին մասնաճյուղի հանդիսավոր բացման կարմիր ժապավենը: Իսկ հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը օրհնության կարգ կատարեց մասնաճյուղում:
Ինչպես «Հայբիզնեսբանկի» բոլոր մասնաճյուղերում, այնպես էլ նորաբաց «Ալաշկերտ» մասնաճյուղում, հաճախորդների տարբեր խմբերի համար ստեղծված են բարձրակարգ և ապահով սպասարկման բոլոր պայմանները:
Մասնաճյուղի հմուտ աշխատակիցները յուրաքանչյուր հաճախորդի պատրաստ են ներկայացնել «Հայբիզնեսբանկի» կողմից առաջարկվող մատչելի վարկատեսակները, բարձր եկամտաբերությամբ ժամկետային ավանդները, միջազգային արագ դրամական փոխանցումների ճկուն համակարգերը և այլ ֆինանսական ծառայություններ՝ ցուցաբերելով անհատական մոտեցում:
«Մարտունի քաղաքում բնակչության խտությունը բավականին բարձր է. նրանց 40%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, 20%-ը՝ առևտրով, իսկ մնացածն այլ գործունեությամբ, ուստի «Հայբիզնեսբանկը», տարածաշրջանում նոր մասնաճյուղ բացելով, փորձում է աջակցել նշված ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ հասանելի դարձնելով գրավիչ պայմաններով բանկային ծառայությունների ողջ փաթեթը»,- նշում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
«Հայբիզնեսբանկը», որն ունի 40-ից ավելի մասնաճյուղ, շարունակում է տարբեր աշխարհագրությամբ ընդլայնել և զարգացնել իր մասնաճյուղային գործունեությունը՝ ապահովելով որակի և հուսալիության որդեգրած սկզբունքները: