Հայբիզնեսբանկը, շարունակելով համալրել մասնաճյուղերի թիվը, բացում է նոր մասնաճյուղ այս անգամ Արարատի մարզում, որը 2-րդն է տարածաշրջանում… Օգոստոսի 6-ին ք. Մասիս, Հանրապետության 5/1 հասցեում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի մասնակցությամբ, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ Հայբիզնեսբանկի «ՄԱՍԻՍ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

 

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը հաջող գործունեության մեկնարկի կապակցությամբ մասնաճյուղում կատարեց ավանդական օրհնության կարգը:

 

«ՄԱՍԻՍ» մասնաճյուղում նույնպես ստեղծված են հաճախորդների ապահով և բարձրորակ սպասարկման պայմանները:

 

Նորաբաց մասնաճյուղում ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տարբեր տնտեսավարող սուբյեկտներ, կարող են օգտվել Հայբիզնեսբանկի կողմից մատուցվող բոլոր ծառայություններից, այդ թվում՝ մատչելի վարկատեսակներից, գրավիչ պայմաններով ժամկետային ավանդներից, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից և այլ ֆինանսական ծառայություններից:

 

«ՄԱՍԻՍ» մասնաճյուղում սպասարկումն իրականացվում է փորձառու և հմուտ աշխատակիցներ կողմից, ովքեր պատրաստ են աշխատանքային գործընթացում յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում:

 

«Տարբեր չափանիշներով ուսումնասիրելով մեր հավատարիմ և պոտենցիալ հաճախորդների կազմը, որոշեցինք Հայբիզնեսբանկի ծառայությունները հասանելի դարձնել նաև Մասիս քաղաքում: Մասնաճյուղի բացումը կարևոր է նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման առումով, որը կապված է վարկավորման և տարբեր վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ», - նշում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

 

Նշենք, որ նույն սկզբունքով Հայբիզնեսբանկը վերջերս հանդիսավոր կերպով բացեց «Աշտարակ» և «Գավառ» մասնաճյուղերը, որտեղ ևս պահպանված են սպասարկման բարձր որակն ու ծառայությունների գրավիչ պայմանները: