«Հայբիզնեսբանկը», ընդարձակելով մասնաճյուղային աշխարհագրությունը, նոր մասնաճյուղ է բացել Արտաշատում:
Արարատի մարզում «Հայբիզնեսբանկի» 3-րդ տարածքային ստորաբաժանումը՝ նորաբաց «Արտաշատ» մասնաճյուղը, տեղակայված է համանուն առևտրի կենտրոնի բանուկ հատվածում:
Դեկտեմբերի 10-ին «Հայբիզնեսբանկի» Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը հրավիրյալների ներկայությամբ մեկնարկեցին մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
«Արտաշատ» մասնաճյուղում, «Հայբիզնեսբանկի» բոլոր մասնաճյուղերի նման, ֆիզիկական և իրավաբանական հաճախորդների համար ստեղծված են հարմարավետ և ապահով սպասարկման բոլոր պայմանները:
Մասնաճյուղի առանձնացված բաժիններում աշխատակիցները պատրաստ են բարեհամբույր մոտեցմամբ յուրաքանչյուր հաճախորդի անհատապես ներկայացնել «Հայբիզնեսբանկի» կողմից մատուցվող ծառայությունների ճկուն պայմաններն ու սակագները:
«25,000 և ավելի բնակչություն ունեցող Արտաշատ քաղաքն իր նշանակալի դերն ունի երկրի տնտեսական կյանքի, մասնավորապես առևտրի զարգացման գործընթացում: Այսօր մարզկենտրոնում գործում է 12 գործարան և, ընդհանրապես, տարածաշրջանն առանձնանում է զարգացած բազմաճյուղ արդյունաբերությամբ:
«Հայբիզնեսբանկը», Արտաշատում նոր մասնաճյուղ բացելով, վարկավորման միջոցով փորձում է աջակցել առևտրի զարգացմանը և տեղական արտադրության ծավալների ընդլայնմանը»,- նշում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
«Հայբիզնեսբանկն» այս տարվա մասնաճյուղային ցանցի զարգացման իր ծրագիրը եզրափակում է 10-րդ նորաբաց մասնաճյուղով:
«Հայբիզնեսբանկը» հաջորդ տարում շարունակելու է համալրել իր 40-ից ավելի մասնաճյուղերի թիվը՝ պահպանելով կայուն զարգացում ապահովող գործունեության սկզբունքները: