«Հայբիզնեսբանկը», առաջնորդվելով իր տարածքային զարգացման ծրագրով, շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը. այս անգամ տոնական տրամադրություն էր ք. Ապարան, Բաղրամյան 24 հասցեում, որտեղ տեղակայված է «Հայբիզնեսբանկի» նորաբաց «Ապարան» մասնաճյուղը:

 

«Հայբիզնեսբանկի» Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Բանկի աշխատակիցների և պատվավոր հյուրերի ներկայությամբ կտրեցին մասնաճյուղի կարմիր ժապավենը:

 

«Ապարան» մասնաճյուղը «Հայբիզնեսբանկի» 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Արագածոտնի մարզում:

 

Ինչպես Բանկի մյուս տարածքային ստորաբաժանումներում, այնպես էլ «Ապարան» մասնաճյուղում հաճախորդների տարբեր խմբերի համար առանձնացված են հարմարավետ և ապահով բաժիններ, որտեղ նրանք կարող են կատարել վարկային, ավանդային, դրամական փոխանցումների և այլ բանկային գործարքներ:

 

«Հայբիզնեսբանկի» կողմից մատուցվող ծառայությունների պայմանները գրավիչ են, իսկ սակագները՝ ճկուն:

 

«Ապարանը բավականին խիտ բնակեցված քաղաք է, որտեղ զբաղվածության հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը ու սննդի արդյունաբերությունը: Տարածքում գործում են մի քանի դպրոցներ, մշակութային կենտրոններ, առևտրի և սպասարկման տարբեր կետեր, այսինքն՝ քաղաքային անցուդարձը բավականին աշխույժ է, ինչը ենթադրում է, որ որակյալ և մատչելի բանկային ծառայությունների առաջարկը կարող է հիմնավորված լինել:

 

«Հայբիզնեսբանկը», Ապարանում նոր մասնաճյուղ բացելով, փորձելու է հաճախորդներին մատուցել մրցակցային ծառայություններ՝ վարկերի, ավանդների, միջազգային դրամական փոխանցումների գծով՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանի տնտեսական ակտիվությանը՚, - նշում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

 

Նշենք, որ «Հայբիզնեսբանկն» այս տարի բացել է նաև նոր մասնաճյուղ Երևանում՝ Ն. Զարյան 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջան), որտեղ սպասարկվում են Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: