Մուրադ Փափազյանն անցանկալի անձ է Ադրբեջանում, Թուրքիայում և Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որը մանդատը դնելու դիմում է ներկայացրել:
«Նա վտանգ է ներկայացնում Ալիևի, Էրդողանի ու Նիկոլի համար: Նրանից վախենում են Ալիևը, Էրդողանն ու Նիկոլը: Մուրադ Փափազյանը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել Ալիևի ու Էրդողանի պահանջով:
Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» հաստատումից հետո Հայաստանի համար անցանկալի անձ են դառնալու բոլոր նրանք, ովքեր պայքարել են նիկոլիզմի դեմ, չեն ընդունել դավաճանությունը, պաշտպանել են Հայաստանի ու Արցախի շահերը:
Սա դեռ սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է...»,֊գրել է Ղազինյանը։