«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ   Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝  պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։

Հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը եւ համակարգային բնույթը, այլ մանրամասներ  ներկայացնելու համար ս.թ. հունվարի 25-ին, ժամը 12:00-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) հրավիրվում է մամուլի ասուլիս՝ գործով ներգրաված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի եւ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ»։