Փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումներն ու հրատապ միջոց է կիրառել 11 ձերբակալված անձի և 3 ձերբակալվածի առնչությամբ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Վահե Առաքելյանը,

Հայկ Արևշատյանը,

Մելքոն Հովհաննիսյանը,

Արտակ Ստեփանյանը,

Նաիրի Ղուկասյանը,

և

Էրիկ Խաչատրյանը,

Ռոբերտ Վարդանյանը,

Նարեկ Սիրունյանը,

Կարեն Մանուկյանը,

Արայիկ Գալստյանը։

Ձերբակալված քաղաքացիական անձինք են

Ջոնիկ Թևոսյանը,

Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»։