Ղարաբաղի շրջանները Ադրբեջանին փոխանցելու գործընթացում ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցերը պետք է ուղղվեն հրամանատարությանը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով Քարվաճառի շրջանի հանձնման վերաբերյալ հարցին` Պեսկովն ասել է. «Այս շրջանի փոխանցումը նախատեսված է Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ: Դա հայկական կողմի ստանձնած պարտավորությունն է: Ինչ վերաբերում է այս գործընթացում ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությանը, ես չեմ կարող ձեզ պատասխանել: Ավելի լավ է այդպիսի հարցեր ուղղել հրամանատարությանը, երբ դա վերաբերում է այնտեղ գործող մեր խաղաղապահների նման կիրառական մանրամասներին»: