«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ պատրաստվում են Թալին համայնքում: Այստեղ ակտիվ քննարկումների մեջ են հատկապես ընդդիմադիրները, որոնք փորձում են ամեն գնով այս անգամ' «կրկին փորձիր» տարբերակով անցկացնել Արծվիկ Մինասյանի բաջանաղ Տիգրան Գրիգորյանին, ում կարելի էր տեսնել վրանային պայքարի ընթացքում գրեթե ամեն օր:

Թե ինչքանով նրանց կհաջողվի ձայներ հավաքել, դժվարանում են տեղացիները նշել, որովհետեւ անձամբ Տ.Գրիգորյանը շանսեր չունի, ամբողջ հույսը Արծվիկ Մինասյանն ու իր կապերն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում