«Իրավունք» թերթը գրում է. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը հայտարարություն է տարածել հունիսի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ՀՀ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության մրցույթի արդյունքների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով.
«Ըստ դիտարկման արդյունքների' մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել մի շարք բացթողումներ, սխալներ, որոնք կարելի է համարել նաեւ դիտավորյալ, կոռուպցիոն համագործակցություն' ուղղորդված առանձին խմբի անձանց կողմից»։
Արիստակեսյանը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը մասնակցում էր մրցույթին որպես ընտրող եւ իրականացրել է մրցույթի կազմակերպման ու անցկացման դիտարկում (մոնիթորինգ):
Մինչ հայտարարության մեջ կետ առ կետ Արիստակեսյանը նշում է այլ կեղծիքների մասին, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնական անդամ Հովսեփ Խուրշուդյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վստահեցրել է. «Հայտարարությունը ծայրից ծայր զրպարտություն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում