Ճիշտ և հավասարակշռված սնունդը կօգնի խուսափել մաշկային խնդիրներից, հատկապես կարևոր է սննդակարգում ներառել սելենով հարուստ մթերքներ,- «Մոսկվա 24»-ին հայտնել է դիետոլոգ, սպորտային սննդաբան Աննա Ալյոխինան։
Սելենը ուժեղացնում է մաշկի վերականգնման գործընթացը, օգնում է նվազեցնել ցաներն ու բորբոքումները, այն նաև պաշտպանում է մաշկը պիգմենտացիայից, վաղաժամ ծերացումից և արևայրուքից: Սելենի մեծ մասն առկա է ընկույզի, ձկների և ծովամթերքի մեջ: Ձեր սննդակարգում պետք է ներառեք նաև ցինկով հարուստ մթերքներ։
«Ցինկի պակասի պատճառով դեմքին ոչ միայն պզուկներ են առաջանում, այլ նույնիսկ դերմատիտ և ֆուրունկուլյոզ։ Ցինկը մասնակցում է մաշկի վերականգնման գործընթացին, խթանում է կոլագենի սինթեզը և կարգավորում ճարպագեղձերը։ Այս նյութի լավ աղբյուրներն են դդմի սերմերը, տավարի միսը, ձուն, լոբին, վարսակի ալյուրը և հնդկաձավարը»,- ասել է բժիշկը։
Մասնագետի խոսքով՝ մաշկը ավելի ձիգ և առաձգական կդառնա վիտամին C-ի շնորհիվ, որը առկա է մասուրի, սև հաղարջի, չիչխանի, մաղադանոսի, լոլիկի և ցիտրուսային մրգերի մեջ։