Ինչպես հայտնել էինք, Բերձորի և Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար: Մանախ մականունով հայտնի ազատամարտիկ Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասել է հետևյալը. «Գնում են այնտեղ, մարդկանց խաբում՝ հեսա ռուսական զորքերը դուրս կգան, կմնաք թուրք հետ դեմ հանդիման, ով տներն այրեց՝ փոխհատուցում չի ստանալու... Այո՛, դժվար է լինելու թուրքին դիմագրավել այս պայմաններում, բայց պարտավոր ենք դա կատարել»: Դիմելով մտահոգ ազատամարտիկներին՝ Մանախը նշել է. «Վաղը ժամը 11:00-ին ես լինելու եմ ՀՀ ՊՆ վարչական շենքի դիմաց: Ովքեր պատրաստ են, թող միանան ինձ, պետք է դիմենք ՊՆ-ին՝ ընդառաջ գալու՝ գյուղերի պաշտպանությունը կազմակերպելու համար: Պետք է փորձենք պաշտպանել այդ երեք գյուղերում գտնվող ազգաբնակչության այն հատվածի անվտանգությունը, ովքեր որոշել են մնալ այդտեղ»: