Մեծ գոտկատեղ ունեցող մարդիկ սրտի անբավարարության զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Այս մասին հայտնում է The Times թերթը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի սրտաբաններին։

Սրտի անբավարարությունը սինդրոմ է, որն առաջանում է սրտամկանի դիսֆունկցիայի հետևանքով: Դրա պատճառով սիրտը չի կարող օրգանիզմին արյուն մատակարարել անհրաժեշտ ինտենսիվությամբ կամ դա անում է ավելացած բեռով։ Հիվանդները զգում են շնչահեղձություն և ավելորդ հոգնածություն։ Այսպես հնարավոր է լուրջ վնաս հասցնել առողջությանը։

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ 104 սանտիմետր գոտկատեղ ունեցող մարդու մոտ սրտային անբավարարության առաջացման վտանգը 40%-ով ավելի մեծ է, քան 94 սանտիմետր գոտկատեղ ունեցող մարդու մոտ։ Սովորաբար տղամարդկանց մոտ գոտկատեղը չպետք է գերազանցի 94 սանտիմետրը, կանանց մոտ՝ 80-ը։

Այս եզրակացություններին են հանգել սրտաբանները՝ հետազոտելով 428 հազար բրիտանացու։ Բժիշկներն ասում են, որ այս ցուցանիշը շատ ավելի արդյունավետ է սրտանոթային հիվանդությունների ռիսկի վերլուծության համար, քան մարմնի զանգվածի ինդեքսը։