«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ միանգամից երկու հանրահավաք էր ընթանում, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Երեւանում։ Ճիշտ է՝ մարդկանց բազմությունը մեծ չէր, մանավանդ՝ Երեւանում։ Բայց դա միանգամայն հասկանալի է․ մարդիկ հոգնել են, հույս չունեն, որ այս պայքարն արդյունք կտա։ Թեեւ անգամ անզեն աչքով նկատելի է, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։
Ընդդիմությունը կարծում է, որ պայքարից հիասթափվելու իրավունք չունեն։ Ինչպես ձեւակերպեց Հայկ Մամիջանյանը՝ «հիասթափությունը Նիկոլ Փաշինյանից մեծ վտանգ է»։ Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց․ «Մենք իրավունք չունենք Արցախի ժողովրդին, Արցախը միայնակ թողնելու, պարտավոր ենք մեր պայքարի հաղթական ոգով Արցախի ժողովրդի կողքին կանգնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում