Շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ, գրում է interfax-ը։
«2022 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անօրինական այցը Խանքենդի քաղաք Հայաստանի հերթական սադրանքն է և խաթարում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»,-ասվում է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այս ապօրինի քայլը, որը միտումնավոր արվել է հայ պաշտոնյայի կողմից Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումից անմիջապես հետո, ոչ միայն ստվեր է գցում հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, այլև ակնհայտորեն ցույց է տալիս հայկական կողմի անկեղծ չլինելը հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Սա նաև անհարգալից վերաբերմունք է պաշտոնական Երևանի կողմից միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի այդ քայլը և ընդգծում, որ միջազգային սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված ցանկացած քայլ պատասխան կստանա», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։