Դեսպան Ռիկերը վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը անվտանգ եւ խաղաղ ապագա խթանելու հարցում. ԱՄն դեսպանություն
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը ս․թ․ սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Այս մասն հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Դեսպան Ռիկերը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան խթանելու հարցում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերի համապարփակ և խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավվածությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը։