ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
Նա նաեւ նշել է. «Այս դժվարին պահին ես ցավակցություն եմ հայտնում անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում։ Ես ողջունում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։