Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, մասնավորապես Երասխ/Սադարակի հատվածում միջադեպերի կապակցությամբ։

«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,-ասված է հայտարարության մեջ։