Ամեն շաբաթ մեր դիտորդներն անցնում են մոտ 3800 կմ՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք, հետևելու անվտանգության զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային շրջաններում: Այս մասին Twitter–ում գրել է Հայաստանում ԵՄ առաքելությունը:
«ԵՄ առաքելությունը եղել է նաև Երասխ գյուղում, որտեղ հանդիպել է գործարանի սեփականատերերի հետ այս շաբաթ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո»,– ասված է հրառման մեջ։